Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր armlur .am-ը, այսօր՝ փետրվարի 19-ին, “Ազատության” հրապարակում տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը, որին բացի լրագրողներից ներկա էին նաև վերջինիս համակիրները:
Հանրահավաք-ասուլիսի ժամանակ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը՝ փետրվարի 20-ին, ժամը 17:00-ին տեղի կունենա համազգային հանրահավաք Ազատության հրապարակում:
Ասուլիսին ներկա էին նաեւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը եւ ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը: Armlur .am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչ ակնկալիք ունեն վերջիներս ՀՀ նախագահական ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հրավիրված հանրահավաքից:
Մանրամասները՝ տեսանյութում