Այսօր սպասվում են ՏԻՄ թեժ ընտրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այսօր Հայաստանի 9 մարզերի 13 գյուղական եւ 2 քաղաքային համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Բնականաբար գրանցված թեկնածուների գերակշիռ մասը ՀՀԿ-ականներ են, մի մասն էլ անկուսակցական: Թեկնածուներից միայն մեկն է ԲՀԿ-ից, իսկ մեկն էլ ՀՅԴ-ական: Այս անգամ եւս Տավուշի մարզի Իջեւան եւ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում թեժ ընտրապայքար է սպասվում:

Իջեւանի քաղաքապետի ընտրություններում կպայքարեն գործող քաղաքապետ, նախկինում ԲՀԿ-ական, իսկ այժմ արդեն ՀՀԿ-ական դարձած Վարդան Ղալումյանը եւ նախկին քաղաքապետ, այժմ Տավուշի կադաստրի պետ ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանը:

Իսկ Մարալիկի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արտակ Գեւորգյանը եւ քաղաքապետարանի տեսուչ ԲՀԿ-ական Արտակ Ավդալյանը:




Լրահոս