Հայկական ժամանակ. Կշնորհավորի՞ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններով հանդես են եկել տարբեր քաղաքական ուժեր: Մինչդեռ ԲՀԿ-ն դեռ լռում է: Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղում, սակայն, Սերժ Սարգսյանը ,ջախջախիչե հաղթանակ է տարել:
Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, Առինջի 3 տեղամասերում էլ նույն պատկերն է. 28/26 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 48 ձայն, Սերժ Սարգսյանը 864, 28/27-ում Ր. Հովհաննիսյանը 149, Ս. Սարգսյանը` 625, 28/28-ում` Հովհաննիսյանը 46, Սարգսյանը 969: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը թերթի թղթակցին երեկ ասել է, թե ընտրությունների արդյունքները չեն մեկնաբանում: Երբ թղթակիցը նշել է, որ Ազատության հրապարակում Հովհաննիսյանի ասուլիսին ներկա էին տարբեր ուժերի ներկայացուցիչներ, արդյո՞ք ԲՀԿ-ի բացակայությունը նշանակում է, որ իրենք չեն աջակցում ժողովրդի ձայնը ստացած թեկնածուին և չեն դատապարտում կեղծված ընտրությունները, Ուրիխանյանը պատասխանել է. ,Դրա հետ կապված մենք որևէ մեկնաբանություն չենք անումե: Իսկ արդյոք ԲՀԿ-ն կշնորհավորի՞ Ս. Սարգսյանին: Ուրիխանյանը հարցից խուսափել է, սակայն նաև չի բացառել շնորհավորելը:




Լրահոս