Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մտափոխվել է իր ապագայի վերաբերյալ և մտադիր է երկարաձգել պայմանագիրը մանկունյանցիների հետ,- ինչի մասին տեղեկացնում է «Daily Star»-ը։
Առաջիկա օրերին Վան Գալն այդ հարցով մտադիր է հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տնօրեն Էդ Վուդվորդի հետ։
Հոլանդացի մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2017 թվականին։