Ժամկետային զինծառայող է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 19-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (1992 թվական): Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ տարածած մամուլի հաղորդագրությունում: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 




Լրահոս