ԿԸՀ-ն հերքում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերքում է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկը կատարվել է առանց թեկնածուի վստահված անձանց ներկայության:
ԿԸՀ հայտարարությունում ասվում է հետևյալը.
Քվեարկության արդյունքների վերահաշվարկ այս պահին իրականացվում է միայն 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում` թիվ 2 և թիվ 3:
Թիվ 2 ընտրատարածքում վերահաշվարկի դիմումների քննությանը ներկա է եղել Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ստյոպա Սաֆարյանը, որը հիմա էլ ընտրատարածքում է:
Թիվ 3 ընտրատարածքում վերահաշվարկվել է մեկ տեղամասի քվեարկության արդյունք, որին ներկա է գտնվել է Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Կարեն Արշակի Վարդանյանը, ինչպես նաև վերահաշվարկվող թիվ 3/33 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, “Ժառանգություն” խմբակցության կողմից նշանակված Դանիել Իոաննիսյանը:
Ինչ վերաբերում է միասնական ձևաթղթերով ներկայացված դիմումներին, որոնք ստորագրված են թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ապա դրանք ոչ թե վերահաշվարկի պահանջի, այլ տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ են և կքննարկվեն ԸԸՀ-ներում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում”:




Լրահոս