Երեւանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում Հայաստանի նախագահի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե չի հեռանալու ակցիայի վայրից եւ կսպասի վաղվանից: Նրա խոսքով, Սերժ Սարգսյանն ու կառավարող կուսակցությունը “բրոնյա” են արել “այս սուրբ տեղը` Ազատության հրապարակը փետրվարի 21-ին”:
Այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը մինչեւ այսօր` ժամը 17-ը չի ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը իշխանությունը հանձնելու հարցի շուրջ, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, թե սպասելու է նախագահին այստեղ` Ազատության հրապարակում:
Ազատության հրապարակում են գտնվում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալաստյանը, Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը, տարբեր քաղաքագետներ, նաեւ նախախորհրդարանի անդամները: