«Էդ որ ձեզ տենց բաներ ա ասել՝ ամուր-ամուր գլուխը քարովն ա տվել: Եվ էդ ասողներին ասա՝ ա՛յ էշի քուռակ, դու անպատասխանատու հայտարարություն ես անում…»:
Վանաձորի քաղաքապետն իբրեւ թե փորձել է հերքել Վանաձորի դպրոցների եւ մանկապարտեզների աշխատողներին պարտադրված կերպով Ս. Սարգսյանի նախընտրական հանդիպմանն ուղարկելու իրողությունը, ինչի մասին Ր. Հովհաննիսյանի շտաբն ահազանգեր էր ստացել: Ինչպես միշտ, հերքում են անհերքելին, ուղղակի արդեն շատ անկիրթ ու անմակարդակ ձեւով եւ ոչ համոզիչ: Ախր ընտրակեղծիքների կազմակերպողները եւ գործընթացը ղեկավարողներն ու վերահսկողները պետք է պատրաստված մարդիկ լինեն եւ հնարավոր յուրաքանչյուր բացթողման համար պետք է նախօրոք պատրաստ ունենան համոզիչ պատասխան: Չեք կարողանում, էլի՛, աշխատել: