ԲՀԿ-ԻՑ՝ ՀՀԿ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը մարզի բնակիչներին հրավիրում էր մասնակցել անվճար բժշկական ակցիայի: Փետրվարի 7-13-ը Տավուշի մարզի 4 տարածաշրջանային կենտրոնների՝ Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի պոլիկլինիկաներում անցկացվել է առողջապահական-բարեգործական ակցիա, որի նախաձեռնությունը պատկանում է Երեւանի «Էրեբունի» բկ-ին: Բոլոր մասնագիտությունների գծով կենտրոնի առաջատար մասնագետները կատարել են հիվանդների զննություն, խորհրդատվություն, նաեւ՝ լաբորատոր-ախտորոշիչ սարքավորումներով հետազոտություններ: Ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ զննվել է շուրջ 300 հիվանդ: Նշենք, որ «Էրեբունի» բկ-ն պատկանում է ԲՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին: Հունվարի 26-ին՝ Սերժ Սարգսյանի Դիլիջան այցի ժամանակ, այնտեղ բացվեց Քուշկյանին պատկանող «Տավուշ» բկ-ն: Ինքը՝ Հ. Քուշկյանը, ներկա էր ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի հանդիսավոր բացմանը:




Լրահոս