ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին միջազգային մեկուսացում չի սպառնում՝ չնայած ԱՄն-ի կողմից նախազգուշացումներին, հայտնում է ТАСС-ը:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի մեկուսացմանը, ապա, ցավոք, նման հռետորաբանությանը մենք ականատես ենք լինում վերջին տարիներին: Այդ բառերի գինը բավականին հարաբերական է: Ռուսաստանը եղել է, մնում է և կլինի միջազգային հանրության պատասխանատու, ակտիվ անդամ»,-ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի միջազգային ակտիվ գործունեությունը ապացուցում է նման հռետորաբանության ձախողումը:
Ընդ որում, Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, մինչդեռ ԱՄՆ գլխավորությամբ հակաահաբեկչական կոալիցիան հիմնավոր բացատրություն չի տալիս՝ ինչպես կարելի է իրագործել կոնֆլիկտի կարգավորումը: