ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ կնքել անհատական բժշկական ապահովագրության պայմանագիր եւ ցանկանում եմ իմանալ՝ կա այնպիսի կետ, որի առկայության դեպքում բուժօգնություն ստանամ արտերկրում:

Ալիս Հակոբյան (31 տարեկան, դիզայներ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կամավոր բժշկական ապահովագրության պայմանագիրը գործում է միայն Հայաստանի Հանրապետությունում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Արտասահմանի համար քաղաքացին կարող է ձեռք բերել արտասահման մեկնողների աջակցության ապահովագրության կամ, ինչպես ընդունված է անվանել, ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրական պատահարներ են համարվում՝
– հանկարծակի առաջացած հիվանդության, դժբախտ պատահարի հետեւանքով առաջացած բժշկական ծախսերը,
– ապահովագրված անձի բուժտրանսպորտային ծախսերը,
– հետմահու հայրենադարձման հետ կապված ծախսերը,
– անհետաձգելի ատամնաբուժական օգնության ծախսերը,
– հանկարծակի հիվանդության, դժբախտ պատահարի դեպքում ապահովագրված անձի լրացուցիչ ծախսերը:
Ամեն դեպքում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ թե՛ կամավոր բժշկական ապահովագրության, թե՛ արտասահման մեկնողների աջակցության ապահովագրության դեպքում ծածկվում են միայն ապահովագրությունից հետո առաջացած հիվանդությունների կամ առկա հիվանդությունների սրացումների գծով ծախսերը: Այլ կերպ ասած՝ անձը չի կարող ձեռք բերել ապահովագրություն արդեն իսկ առկա հիվանդությունն ապահովագրության ներքո բուժելու նպատակով:

«Ռոսգոսստրախ Արմենիա»
ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բնականաբար, շատ ավելի ցանկալի է արտերկրում բուժում ստանալը, ու դրա համար մարդիկ դիմում են բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներին:




Լրահոս