Հրապարակ. Գյումրիում իշխանության թեկնածուն հաղթել է միայն Վարդան Ղուկասյանի տեղամասերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, որ փետրվարի 18-ը հանրապետականների ,ստուգայցիե օրն էր: Նրանց խոստացած եւ փաստացի բերած թվերը համեմատելով, երեկ որոշվում էր, թե ովքեր են եղել նախագահին ,քաշողներըե, ովքեր կարող են նրա բարյացակամությանը հավակնել, իսկ ովքեր կպատժվեն վատ աշխատանքի համար:
Մեր ձեռքի տակ Գյումրիի թվերն են, որտեղ Րաֆֆին ջախջախիչ հաղթանակ է տարել: Գյումրիի 81 ընտրական տեղամասերում Սերժ Սարգսյանը ստացել է մոտ 16 հազար ձայն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շուրջ 41 հազար 500: Ձայների տարբերությունը եղել է 26 հազարի կարգի:
 Գյումրիում գործող նախագահին սատարել են մի քանի հեղինակություններ, որոնց միջեւ բաժանված է եղել քաղաքը: Նրանց թվում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արման Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, Սուքիաս Ավետիսյանը, ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը, Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը:
Բոլոր տեղամասերում, բացառությամբ Սլոբոդկայի, որը երկու ընտրատեղամաս է ընդգրկում, ձայների մեծամասնությամբ անցել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սլոբոդկան Վարդան Ղուկասյանի թաղն է, եւ այժմ նա բաց ճակատով է ման գալիս: Մնացած բոլորը պատասխանատվություն են կրում Րաֆֆիի հաղթանակի համար եւ տեսանելիորեն ընկճված են: Սամվել Բալասանյանին փետրվարի 18-ից հետո գյումրեցիները նոր անուն են “կպցրել”՝ Րաֆֆու Սամվել, թեեւ նրան կցված ընտրատարածքները շատ չեն եղել, եւ նա ԲՀԿ անդամ է:




Լրահոս