ԱՄՆ-ում 75 տարեկան հասակում մահացել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Ռիչարդսոնը: Ռիչարդսոնն ու նրա երկու գործընկերները` Դեյվիդ Լին եւ Դուգլաս Օշերոֆը 1996 թվականին հելիումի հելիում-3 իզոտոպի` ցածր ջերմաստիճանում ուսումնասիրելու համար արժանացել են նոբելյան մրցանակի: Ռիչարդսոնը ծնվել է Վաշինգտոնում: 1968 -ից գիտնականն աշխատել է Կորնելյան համալսարանում, 1998-ից 2003 թվականներին նա այնտեղ զբաղեցրել է գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:
Մահացել է Նոբելյան մրցանակակիր Ռոբերտ Ռիչարդսոնը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ