“Ժողովուրդ”-ը դեռեւս փետրվարի 18-ին գրել էր, որ “Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, երեկ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Վերջինս չցանկացավ գաղտնազերծել, թե նախագահի առաջադրված, որ թեկնածուին է տվել իր ձայնը. “Ընտրել եմ, եւ այն գաղտնիք է: Դե ում որ ընտրել եմ, հույս ունեմ, որ կընտրվի: Ամեն դեպքում, ով էլ որ անցնի, ես նրան կշնորհավորեմ: Բա ի՞նչ պետք է անենք, հաղթանակը հաղթանակ է: Եվ կապ չունի, թե ինչ ձեւով ես հաղթում”,-հայտարարեց Ռուբեն Թովմասյանը”: Սակայն այսօր “Ժողովուրդ”-ին էր զանգահարել Ռուբեն Թովմասյանը, որը վրդովված հայտարարեց, թե ինքը չէ այդ բառերի հեղինակը: Տեղի է ունեցել շփոթմունք, ինչի համար “Ժողովուրդ” օրաթերթը հայտնում է իր ներողամտությունը: