Փետրվարի 20-ին, ժամը 06.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ԱԻՆ 911 ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Քանաքեռի 6-րդ փողոցի թիվ 24 տանը հրդեհ է բռնկվել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.00-ին, հրդեհ է բռնկվել 1967 թ. ծնված Արսեն Ս.-ի բնակարանին կից խորդանոցում: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 06.48-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Հրդեհի հետևանքով այրվել է խորդանոցը` 20 քմ մակերեսով: Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ: