Փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հաղթեց Փաստաբանների պալատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, այսօր բավարարեց փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի:
Փաստաբանը հայցադիմում էր ներկայացրել` վիճարկելով ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի 17.01.2012թ. նիստի որոշումը և պահանջելով անվավեր ճանաչել այն: Այդ որոշմամբ Խորհուրդը կարգապահական տույժի՝ նկատողության էր ենթարկել փաստաբանին՝ նրա վստահորդի հակառակորդի դիմումի հիման վրա:
“Փաստինֆո” գործակալության թղթակցի հետ զրույցում Կ.Գրիգորյանը տարակուսանք էր հայտնել, որ 3 անգամ դիմումը մերժվել էր՝ անհիմն լինելու պատճառով, իսկ 4-րդ անգամ հարուցվել էր կարգապահական վարույթ, և փաստաբանը ենթարկվել էր կարգապահական տույժի:




Լրահոս