ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՒՉԻԿԸ ՊԱՅԹԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի ունեցան ՀՀ նախագահի ընտրությունները: Ինչպես միշտ, այս ընտրությունները եւս ուղեկցվեցին լուրջ, անգամ վաղուց մոռացված ընտրախախտումներով: Օրինակ՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղակայված 17/05 տեղամասում կատարվածը. ժամը 14:30-ի սահմաններում 25-30 երիտասարդ ներխուժել են տեղամաս եւ բռնություն գործադրելով «Իրավունքի Եվրոպա» հկ դիտորդ Նարինե Էսմաիլիի նկատմամբ՝ հանձնաժողովի ՀՀԿ-ական քարտուղար Անահիտ Սութանյանի օգնությամբ շուրջ 300 քվեաթերթիկ լցրել քվեատուփը: Ասել է թե՝ միջազգային ասպարեզներում արդար ընտրությունների խոստումներ տված իշխանությունները կեղծիքներն արել են հենց դիտորդների ներկայությամբ: Ու դրանք գրանցվեցին Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի «տիրապետության տակ գտնվող» մարզում:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք. այս ընտրություններն աննախադեպ էին անվավեր քվեաթերթիկների առատությամբ. մի շարք ընտրատեղամասերում անվավեր թերթիկները 3-րդ տեղում էին: Մայրաքաղաքում, Գյումրիում, Վանաձորում եւ էլի շատ քաղաքներում, ըստ նախնական արդյունքների, ջախջախիչ հաղթանակ էր տարել Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն գյուղական համայնքներից եկած թվերը հաշվելով՝ ժամը 02:30-ի նախնական տվյալներով այսպիսի պատկեր հրապարակվեց.
1. Սերժ Սարգսյան՝  61,67% ( 441.029 ձայն)      
2. Րաֆֆի Հովհաննիսյան՝ 33,73% (241.213)      
3. Հրանտ Բագրատյան՝ 2,25% (16.116)             
4. Պարույր Հայրիկյան՝ 1,13% (8.070)
5. Վարդան Սեդրակյան՝ 0,40% (2.886)
6. Անդրիաս Ղուկասյան՝ 0,58% (4.182)
7. Արման Մելիքյան՝ 0,23% (1.656):




Լրահոս