Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, երեկ կատարել է իր քաղաքացիական պարտքը: Սակայն նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չցանկացավ գաղտնազերծել, թե նախագահի առաջադրված որ թեկնածուին է տվել իր ձայնը: «Ընտրել եմ, եւ այն գաղտնիք է: Դե ում որ ընտրել եմ, հույս ունեմ, որ կընտրվի: Ամեն դեպքում, ով էլ որ անցնի, ես նրան կշնորհավորեմ: Բա ի՞նչ պետք է անենք, հաղթանակը հաղթանակ է: Եվ կապ չունի, թե ինչ ձեւով ես հաղթում»,-հայտարարեց Ռուբեն Թովմասյանը: Հիշեցնենք, որ Կոմունիստական կուսակցությունը թեկնածու չէր առաջադրել եւ պաշտոնապես որեւէ թեկնածուի չէր սատարում:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ