ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են կրկին հանդիպել Փարիզում: Նրանք առաջարկել են հանդիպումն անցկացնել հենց հաջորդ շաբաթ: «Մենք այդպիսի առաջարկություն ենք ներկայացրել կողմերին եւ այժմ սպասում ենք պատասխանի: Ծրագրվում է, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա առաջիկայում, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ Փարիզում»,-ասել է ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը: Ուշագրավն այն է, որ այս մասին Ֆորը հայտնել է հենց փետրվարի 18-ին, երբ Հայաստանում անցկացվում էին նախագահական ընտրություններ:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ