ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարդացի իմ անուն-ազգանունը եւ ինձ շատ հպարտ զգացի: Ովքեր ինձ համարում են շատ եսասեր, նրանց ինադու ես ընտրել եմ ինձ»:

Պարույր Հայրիկյան news.am

Այն, որ Պարույր Հայրիկյանն ինքն իրեն է ընտրել, նորմալ է, ցանկացած նախագահի թեկնածու էլ, պարզ է, պետք է քվեարկի իր օգտին. մի ձայնն էլ կարեւոր է: Բայց ա՛յ սեփական անուն-ազգանունից հպարտություն զգալը Հայրիկյանի դեպքում, մեր կարծիքով, կարծես թե այլեւս արդիական չէ, մանավանդ վերջին՝ կաֆել-մետլաղ խփողների ապաշնորհ ձեռքերով իրականացված «մահափորձից» կամ, միգուցե, «մահափորձի իմիտացիայից», առավել եւս Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու իր որոշումը տասնյակ անգամներ փոխելուց հետո: Երեւի ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում: Հայրիկյանը միայն մի բանում է վստահ, որ սիրում է ինքն իրեն:




Լրահոս