Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Գիզիրյանի հրաժարականի մասին լուրերը շրջանառվում էին այսօր առավոտից, եւ նշվում էր, թե պատճառը Շիրակի մարզում իշխանության թեկնածուի ստացած ձայներն են: Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում պարտվել է “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: Առայժմ հայտնի չէ, թե ով է զբաղեցնելու Գիզիրյանի տեղը:




Լրահոս