Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններն այն մասին, թե Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթացող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայկական կողմի մեծ կորուստների պատճառով դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին:
“Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում է իրականության տեղ ընդունել: Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են եւ տարբեր առիթներով կոչ է արել ադրբեջանական կողմին չխախտել հրադադրի ռեժիմի կանոնները: Ընդ որում, խոսք է գնում ոչ միայն հայկական կողմի, այլ առհասարակ սահմանագծում արձանագրվող երկուսետեք կորուստներին: ՀՀ պաշտպանության նախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հարգել հրադադարի ռեժիմի կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ երկուստեք զոհերից “,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:




Լրահոս