Փետրվարի 22-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի թիվ 260 տան նկուղ են լցվում դիտահորի ջրերը. առկա է փլուզման վտանգ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Փրկարարները եւ ջրմուղ-կոյուղու աշխատակիցները իրականացրել են դիտահորի մաքրման աշխատանքներ: Նկուղ լցվող ջրերի հետեւանքով փլուզվել է Մարգարյանին պատկանող տան նկուղի ստորին հատվածը:
Գյումրիում փլուզվել է տան նկուղի ստորին հատվածը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ