Ռուբիկ Հակոբյանը լքեց «Ժառանգությունը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը դուրս է գալիս կուսակցությունից և հրաժարվում ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնից: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է սոցցանցում:

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբիկ Հակոբյանը հերքել էր ՀՅԴ գնալու մասին մտադրությունը: Հուսանք, որ հետագայում Ռուբիկ Հակոբյանը չի հայտարարի, թե մամուլից է տեղեկացել «Ժառանգությունից» դուրս գալու իր որոշման մասին:




Լրահոս