Փետրվարի 23-ին ՀՀ բնապահպանական պետական տեսչությունից ոստիկանության Արմավիրի բաժին նյութեր են ստացվել, որ որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում՝ փետրվարի 21-ին ստուգումներ են իրականացվել Արմավիրի մարզում, որի ժամանակ Նոր Կեսարիա գյուղին հարակից հանդամասում Ջանֆիդա գյուղի 50-ամյա մի բնակչի մոտ հայտնաբերվել է ապօրինի պահվող ՏՕԶ-63 տիպի 16 տրամաչափի որսորդական երկփողանի հրացան, իսկ Արաքս գյուղին հարակից հանդամասում` նույն գյուղի 32-ամյա մի բնակչի ՎԱԶ-21011ե մակնիշի ավտոմեքենայի 53-ամյա և 36-ամյա ուղևորների մոտ` ապօրինի պահվող Իժ-18-Ե տիպի 12 տրամաչափի մեկփողանի և ,ԻԺե տիպի 12 տրամաչափի երկփողանի ողորկափող հրացաններ:
Հրացաններն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: