Չարաշահելով բնակչի վստահությունը, պատճառել են 3 մլն դրամի վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 23-ին՝ ժամը 17.40-ին, խարդախություն կատարելու կասկածանքով, Ապագա գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Խդր Ք.-ին:
Պարզվել է, որ նա և 1974 թ. ծնված Սուրեն Բ.-ն 2007 թ. մայիսին Արշալույս գյուղի մի բնակչից վերցրել են 300 պարկ ազոտական պարարտանյութ` գումարը հետո վճարելու նպատակով, սակայն վստահությունը չարաշահելու միջոցով և խաբեությամբ գումարը չեն վճարել` պատճառելով 2.992.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրեն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս