Տեղաշարժել է գերեզմանի տապանաքարն ու գողացել 2 ծաղկաման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 23-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ տեղաշարժել են Դավիթաշեն թաղամասի գերեզմանատան գերեզմաններից մեկի տապանաքարը և գողացել քարե 2 ծաղկաման: Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1979 թ. ծնված Վահագն Ի.-ն: Գողոնն առգրավված է: Վահագն Ի.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս