Մոսկվայում 22-ամյա հայ երիտասարդի սպանության գործով քրեական գործ է հարուցվել։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ի առավոտյան “Զեբրա” առևտրի կենտրոնի շենքում հայտնաբերվել էր Հայաստանի Հանրապետության 22-ամյա երիտասարդի դի՝ կտրող-ծակող զենքով հասցված վնասվածքներով։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հատկանիշներով (սպանություն)։ Ընթանում է հետաքննություն, ճշտվում են սպանության հանգամանքները և այն անձանց ինքնությունը, որոնք կապ ունեն սպանության հետ։