Վաղը՝ նորից դասադուլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Ճարտարապետաշինարարական համալսարանի հինգերորդ մասնաշենքի դիմաց ավարտվեց ուսանողների երթը, որտեղ կոչ էին անում բուհի ուսանողներին դասադուլ անել: Մասնաշենքի դռները նույնպես փակ էին և ուսանողները չկարողացան միանալ երթի մասնակիցներին, փոխարենը մի քանի ուսանողներ դուրս ցատկեցին պատուհաններից: Նշենք, որ ուսանողները փորձում էին, թակելով դռները, ստիպել, որպեսզի դրանք բացեն և ուսանողներին թույլ տան դուրս գալ: Մուտքի մոտ կանգնած էր նաև բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, որը կոչ էր անում ուսանողներին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը, քանի որ բուհը բանտ չէ:
Երթը կշարունակվի վաղը Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքից 11:00-ին: Բողոքի մասնակիցների մի մասը շարժվեց դեպի ԿԸՀ շենք և տեղավորվեց հարակից պուրակում:
 
galatv .am




Լրահոս