ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը. ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփվեց 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հանրապետության Նախագահի ընտրությունների քվեարկության արդյունքները: Արտահերթ նիստից հետո տեղի ունեցավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ էլ ներկայացվեցին այդ արդյունքները։

Ըստ ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822,
Գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 1 մլն 521 հազար 261,
ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 2 մլն 579 հազար,
ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 մլն 57 հազար 779,
Անվավեր քվեաթերթիկների թիվը 50 հազար 776:
Վերջնական արդյունքների համաձայն՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
 
1. Սերժ Սարգսյան – 861 հազար 373, 58.64 %
2. Րաֆֆի Հովհաննիսյան – 539 հազար 693 , 36.74
3. Հրանտ Բագրատյան – 31 հազար 643, 2.15 %
4. Պարույր Հայրիկյան – 18 հազար 096, 1.23 %
5. Անդրեաս Ղուկասյան – 8 հազար 329, 0.57%
6. Վարդան Սեդրակյան – 6 հազար 210, 0.42%
7. Արման Մելիքյան – 3 հազար 520, 0.24%
Արդյունքների հիման վրա ԿԸՀ-ն միաձայն որոշում կայացրեց, որ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Արդյունքների արձանագրությունը ստորագրեցին ԿԸՀ բոլոր 7 անդամները:




Լրահոս