«Այս ընտրությունները ճանապարհի ընտրություններ էին, եւ հայաստանցիներն ընտրեցին դեպի ապահով Հայաստանի ճանապարհը»:
Այս ընտրություններն իշխանությունների եւ քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրության ընտրություններ էին, եւ «էլիտար» հայաստանցիներն ընտրեցին իշխանությունների վերարտադրության ու դեպի չինովնիկների եւ օլիգարխների ապահովությունը երաշխավորող Հայաստան ճանապարհը: Իսկ ոչ էլիտարներից շատերը չունեցան ընտրելու հնարավորություն. ոմանք սեփական թուլության, վախի, ոմանք էլ՝ ծախվածության պատճառով: Արդյունքում յուրաքանչյուրը կհնձի այն, ինչ ցանել է: Այս ընտրությունները նախորդ եւ դրան նախորդած ընտրությունների շարունակությունն էին, ճահճից դուրս գալու հերթական հնարավորության կորուստը: