ՄԻԱՆԳԱՄԻՑ 4 ՏՂԱ
Ամերիկյան Տեխաս նահանգի բնակչուհին լույս աշխարհ է բերել միանգամից 4 ետղաների: Ըստ բժիշկների՝ նման շանս է լինում մեկը 70 միլիոնից: Երջանիկ ծնողները երեխաներին անվանել են անգլերենի այբուբենի առաջին 4 տառերով՝ Էյս (A), Բլեյն (B), Քեշ (C) եւ Դիլան (D): Երեխաները 31-ամսական են ծնվել կեսարյան հատումով: Մայրը լրագրողներին ասել է, որ չեն հանձնվելու եւ պատրաստվում են տղաներին քույրիկ նվիրել:
ՓԱԽՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Vesti.az-ը գրում է, որ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում մոտ 40 ադրբեջանցիների միջեւ վեճ է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի: Նրանք հարաբերություններ են պարզել դանակների, ատրճանակների, ինչպես նաեւ ավտոմեքենաներով մրցավազքի միջոցով, որի արդյունքում պատահական անցորդներ են տուժել: Ոստիկանությունը ձերբակալել է 15 հոգու, որոնցից 4-ին ստիպված են եղել հոսպիտալացնել: Պարզվել է, որ նրանք վիճել են հարսնացուին հարսանիքից առաջ ավանդաբար փախցնելու համար:
ՎԱՐՈՐԴ՝ ԱՌԱՆՑ ՁԵՌՔԵՐԻ
Ford եւ DKV ընկերություններն առաջին անգամ մեքենա վարելու իրավունք են տվել ձեռքեր չունեցող իսպանացի Դավիդ Ռիվասին, որն էլ ճանաչվել է ձեռքեր չունեցող առաջին եվրոպացի վարորդը: Դավիդը նշել է, որ իր երազանքն իրականություն է դարձել, քանի որ ինքը կարողացել է մյուսներին ապացուցել, որ ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է: Վարորդական իրավունք ստանալու համար Դավիդը ստիպված է եղել մեկնել բասկերի երկիր, քանի որ այնտեղ է գտնվում միակ ավտոդպրոցը, որը վարել է սովորեցնում սահմանափակ կարողություններով մարդկանց: