ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցավոք, վերջին շրջանում մեր իրականության մեջ շատ են գրանցվում ինքնասպանության դեպքեր: Հետաքրքիր է իմանալ, թե Հայ առաքելական եկեղեցին ինչպես է վերաբերում այս երեւույթին:

Մհեր Հակոբյան (26 տարեկան, ուսանող)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատապարտում է ինքնասպանությունը՝ որպես հուսահատության, աստվածամերժության դրսեւորում: Մարդն ինքնասպանության է դիմում սովորաբար այն ժամանակ, երբ որեւէ դժվարություն անհաղթահարելի է թվում: Դա Աստծո հանդեպ թերահավատություն է: Ոմանց թվում է, թե ինքնասպաններն ուժեղ մարդիկ են, սակայն իրականում նրանք թույլ են, որովհետեւ ընկրկում են դժվարության առաջ: Բացի այդ, ինքնասպանները չեն հավատում, որ Աստված կարող է օգնել իրենց:

Օրհնությամբ՝ տեր Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինքնասպանությունը դատապարտում է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, այլեւ ցանկացած ողջամիտ մարդ, քանի որ ինքնասպանությունը ոչ միայն թուլության, այլեւ եսասիրության դրսեւորում է. այդ քայլին գնացողը պետք է գիտակցի, որ դրանով նախեւառաջ ցավ է պատճառում իր հարազատներին:




Լրահոս