ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ սկզբունքներով են իրականացվում ընդունելությունները նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Եվ խնդրում եմ ասել նաեւ, թե ինչպես են կազմակերպվում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները:

Լիանա Պողոսյան (24 տարեկան, ուսուցչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ այդ ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն: Ընդունելությունը վճարովի ուսուցմամբ տեղերում, բացառությամբ արվեստի եւ առողջապահական մասնագիտությունների գծով, կատարվում է առանց քննությունների՝ միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) առարկաների գնահատականների հիման վրա:
Ինչ վերաբերում է ընդունելության քննությունների կազմակերպման գործընթացին, ապա նշենք, որ դրանք կազմակերպվում են միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից սահմանված կարգով: Ընդունելության քննություններն անցկացնում են առարկայական քննող հանձնաժողովները՝ գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա՝ նախարարության հաստատած համապատասխան ծրագրերի շրջանակներում: Նախատեսված են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր քննություններ:

Մասնագիտական կրթության եւ ուսուցման
զարգացման ազգային կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հուսով ենք՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության ժամանակ ավելի քիչ կլինեն կոռուպցիոն դրսեւորումները, քան բուհերում:




Լրահոս