“Հրապարակը” գրում է, որ Արմավիրի եւ Վանաձորի քաղաքապետների, Շիրակի մարզպետի պաշտոնանկության գործընթացներից հետո բոլոր այն տարածքներում, որտեղ Սերժ Սարգսյանը պարտվել է, ահուսարսափ է տիրում: Ո՞վ է հաջորդը:
Մեր տեղեկություններով, հատկապես անհանգիստ են մարզպետներն ու համայնքապետերը: Օրինակ՝ Լոռու մարզում:
Երեկ սարսափելի անտրամադիր են եղել նաեւ Երեւանի 3 վարչական տարածքների ղեկավարները՝ Ավան, Արաբկիր, Աջափնյակ, որտեղ եւս ցուցանիշները վատն են եղել: Սեւ ցուցակի “հերոսները”, սակայն, ձեռքերը ծալած չեն նստում՝ ամեն ջանք գործադրում են իրենց “անմեղությունն” ապացուցելու համար: