ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հայաստանյան դեղ արտադրող և ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ընդգծվեց, որ ՀՀ-ում գրանցվող և դեղատներում վաճառվող բոլոր դեղերի ներդիր թերթիկները պետք է լինեն հայերեն:
ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը և Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանն անդրադարձան նաև ԵԱՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են դեղերի գրանցմանը և ներմուծմանը:
Դեղերի ներկրման հարցում ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարևորեցին որակի, արդյունավետության և անվտանգության ապահովմանն ուղղված օրենքով սահմանված բոլոր պահանջների իրականացումը:
Դեղ արտադրող և դեղ ներմուծող խոշոր ընկերությունների ղեկավարների և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց ներկայացնել առաջարկություններ դեղերի ներդիր թերթիկների հայերենով ապահովման գործընթացն արագացնելու վերաբերյալ: