168 ժամ. Մանվել Բադեյանը Carrefour-ին առաջարկել է իր ունեցած տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանն առաջարկել է ֆրանսիական “Carrefour” ցանցին իր ունեցած տարածքը՝ հիպերմարկետ կառուցելու համար, սակայն այն հարմար չի եղել։ Այդ մասին գրում է “168 ժամ” թերթը։
“Խոսելով պատճառներից, նա նշել է, որ շենքը չէր համապատասխանում իր ֆիզիկական բնութագրերով։ “Հայաստանում գոյություն ունեցող շենքերը չեն կարող այդ պահանջներին բավարարել, որովհետեւ պահանջվում է, որ 1 քառակուսի մետրը դիմանա ոչ պակաս քան 1000 կիլոգրամ”,-  ասել է նա, նշելով, որ Հայաստանի շենքերը պակաս քաշի են դիմանում։ “Կարֆուրն ունի ծանր սարքավորումներ, դրա համար կամ նրանց պետք է առաջին հարկ տալ, ուր միջհարկային ծածկեր չկան, կամ հատուկ շենք սարքել”, – կոնկրետացրել է նա։ Պատգամավորը հայտնել է նաեւ, որ, ըստ շրջանառվող լուրերի, “Carrefour”-ն իր շենքը կառուցում է Ավանում, ընդ որում՝ շինարարությունը վաղուց է սկսվել”,- գրում է “168 ժամը”:




Լրահոս