Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Իջևանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ Իջևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan .com -ում, երեկ՝ կեսօրին, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ երիտասարդական փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի իր բնակարանի պատշգամբներից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ: Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ տղամարդը 55 ամյա Հ. Մ-ն է:
Իջեվանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով նյութեր են նախապատրաստվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ