Նար-Դոսի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոս փողոցի թիվ 75 շենքի 71 բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես ներկայացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներն իրականացնող կենտոնի հերթապահ խումբը։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել` 80-ամյա Թ. Նավոյանի դին:




Լրահոս