Ուրմիա լճի էկոհամակարգի վերականգնման նպատակով նոր նախագիծ է մշակվել, համաձայն որի՝ Իրանը Հայաստանին ու Վրաստանին ջրի դիմաց նախատեսում է գազ ու նավթ վաճառել:
Ինչպես հայտնում է իրանական Mehr գործակալությունը, սույն նախագիծը քննարկվել է Իրանի ու Վրաստանի խորհրդարանների խոսնակների կողմից:
«Իրանը պատրաստ է Հայաստանին ու Վրաստանին նավթ մատակարարել Ուրմիա լճի համար ջուր մատակարելու փոխարեն»,- ասել է Ալի Ալիլուն:
Հավելենք, որ վերջին շրջանում իրանական մամուլում լուրեր են պտտվում, թե Իրանը պատրաստվում է Ուրմիա լճի էկոհամակարգը վերականգնելու համար Սևանա լճից ջրի մատակարարում կազմակերպել: