ՀՀԿ-ի գրասենյակի մոտ կոչ արեցին ոտքի կանգնել և հեռացնել իշխանություններին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 21-ին, «Հայազն» կուսակցությունը իրականացրեց ինքնիշխանության երթ դեպի ՀՀԿ-ի գրասենյակ: ՀՀԿ-ի գրասենյակի մոտ նրանք հայտարարությամբ հանդես եկան այն մասին, որ տարիներ շարունակ Հանրապետական կուսակցությունը զավթել է Հայաստանը և  անկախությունը հանել վաճառքի:

Նաև նշենք, որ փոքրաթիվ այս երթը «հսկում էին» մեծ թվով ոստիկաններ, ովքեր սկզբում թույլ չտվեցին երթի մասնակիցներին մոտենալ ՀՀԿ-ի գրասենյակին, սակայն քիչ հետո համաձայնության եկան և թույլատրեցին: Երթի մասնակիցները նշում էին, որ այս գրասենյակում նստածները պետք է անհապաղ լքեն այն, քանի որ իրենց խոսքով, ՀՀԿ-ն ապօրինի է զավթել իշխանությունը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան

IMG_5077

IMG_5102

IMG_5137

IMG_5055




Լրահոս