Երեկ երեկոյան՝ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի փոքր հանրահավաքից առաջ, միջադեպ է տեղի ունեցել. քաղաքացիական ակտիվիստ մի քանի երիտասարդ մոտեցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ու հարցրել, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց առաջ չի խորհրդակցել ժողովրդի հետ: Արմեն Մարտիրոսյանն էլ երիտասարդներին հարթակից անվանել է սադրիչներ, ինչը զայրացրել է երիտասարդներից մեկին, ու սկսվել է վիճաբանություն, թեթեւ քաշքշոց: Ա. Մարտիրոսյանն անգամ ոստիկանություն էր հրավիրել՝ երիտասարդներին հրապարակից դուրս բերելու համար: Որոշ ժամանակ անց կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը փորձեց հարթել միջադեպը՝ Արմեն Մարտիրոսյանի անունից ներողություն խնդրելով քաղաքացիներից:
ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ