Իշխանությունները զարմանալի հանդուրժողականություն են ցուցաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ: Բանն այն է, որ թեեւ նախագահի ընտրություններից հետո նա երրորդ օրն է՝ հանրահավաք է անում, սակայն ո՛չ նախագահական նստավայրի, ո՛չ ԱԺ-ի, ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ ՍԴ շենքերի մոտ չկան ոստիկանության ներքին զորքերի մեքենաներն ու ջրցանները: Անգամ երեկ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը երթով գնաց Բաղրամյան պողոտա՝ նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման, այդ ընթացքում իրեն սպասող քաղաքացիների մոտ ոստիկանական ընդամենը մեկ շարք էր «պատ կանգնել», որոնց ձեռքին նույնիսկ վահաններ չկային: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր հանրահավաքներ հրավիրել, քաղաքի կենտրոնը լեցուն էր ոստիկանական մեքենաներով, ջրցաններով, փշալարերով:
ՈՒՐԻՇ ԲԱՐՔԵ՞Ր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ