«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը նախագահական ընտրություններից մի քանի օր առաջ հայտարարություն էր տարածել` բնակիչներին կոչ անելով չգնալ ստոր գործարքի ու չվաճառել իրենց ձայնը: Իսկ նրանց, ովքեր արդեն հասցրել էին ընտրակաշառք վերցնել, հորդորել էին այն բերել ստուդիա` հետագայում «կավատներին» վերադարձնելու պայմանով: «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանն «Առավոտ»-ին ասել է. «Շատ մարդիկ եղան, ովքեր իրոք վերադարձրեցին էդ կաշառքը: Կան մարդիկ, որոնք մեր հայտարարությունից հետո հրաժարվել են գումար վերցնելուց: Կան մարդիկ էլ, որոնք տարել ու հետ են տվել գումարը: Ես ընտրակաշառքի դեմ պայքարի նպատակին հասել եմ»:
ԱԶԴԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ