Սիրիայում ՌԴ ծովային հետևակը, որը վերահսկում է Լաթաքիա բնակավայրի մոտերքում տեղակայված ռազմաբազաներից մեկը, մենամարտի է բռնվել իսլամիստ-զինյալների ջոկատների հետ:
Topnews.ru-ի տվյալներով՝ իսլամիստ զինյալների փոքրաթիվ ջոկատները ուղևորվել են դեպի ռազմաբազա, որտեղ տեղակայված է սահմանափակ ռուսական ռազմական կոնտինգենտ: Այդ ժամանակ էլ ահաբեկիչները հայտնվել են ՌԴ ծովային հետևակի թակարդում:
Հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 19-ից 20-ը զինվորականները հայտնաբերել են 8 ահաբեկիչներից բաղկացած զինյալների ջոկատ: Զինված հակամարտության արդյունքում որոշում է կայացվել հարձակվել հակառակորդի դիրքերի վրա: Զինված բախման արդյունքում ոչնչացվել է 3 զինյալ, ևս 2-ը գերեվարվել են, իսկ մյուսներին հաջողվել է դիմել փախուստի: