Հետադարձ հայացք նետելով կտեսնենք, թե ինչից սկսվեց և ուր հասավ Հայաստանի 24-ամյա անկախ պատմությունը: Իհարկե կան չլուծված խնդիրներ, անելիքներ, բայց հայրենիքը երբեք նվեր չեն ստանում, այն կառուցում են: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:
«Ես ուզում եմ, որ այս առաջընթացը որ կա, շարունակվի: Հավատացած եղեք, որ կգա այն օրը, երբ մենք չլուծված խնդիրները կլուծենք և կդառնա այնպիսի երկիր, որից չկարողանան դժգոհություն հայտնել»,- ընդգծեց պատգամավորը:
Անդրադառնալով Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած Վահան Մարտիրոսյանին, Ախոյանը նշեց. «Այդ արարքը դավաճանություն որակելը շատ մեղմ է: Ես հայտարարում եմ` երկու մատով կխեղդեի և աչքերս էլ չէի թարթի: Այն, ինչ տեղի ունեցավ ոչ մի բառով նկարագրել հնարավոր չէ: Նման տականքները, վիժվածքները ինչքան շուտ մաքրվեն, այնքան շուտ կկարողանանք այս երկիրը երկիր դարձնել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Քրիստինա Աղալարյան, Հովսեփ Հովսեփյան