ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐԲԱԾ ՎԱՐՈՐԴԸ
Արգենտինայում վարորդն ալկոհոլի ազդեցության տակ հարվածել է 53-ամյա հեծանվորդին եւ շարունակել վարել մեքենան՝ նրա դիակը մեքենայի թափքի վրա: Վարորդը կանգնել է միայն, երբ ցանկացել է ճանապարհավճարը տալ: Երբ այնտեղ նրան ցույց են տվել մեքենայի վրայի դիակը, զարմացել է. այն աստիճան հարբած է եղել, որ անգամ չի էլ նկատել բախումը: Նրա արյան մեջ ալկոհոլի չափաբաժինը եռակի գերազանցել է նորման: Նրան ձերբակալել եւ շուտով ազատել են՝ անգամ չզրկելով մեքենա վարելու իրավունքից:

«ՍՐԲԱԶԱՆ» ՕՁ
«ԱՄՆ Վիրջինիա նահանգի կայքերից մեկում առցանց վաճառքի է հանվել մի օձ, որն անվանում են «սրբազան»՝ պիթոնների աշխարհի սրբազան գրաալ»,-գրում է Daily Mail-ը: Սեւ գլխով ճերմակ օձի նմուշն արժե 16.000 ԱՄՆ դոլար: Սողունի տերը հայտնել է, որ օձին ստացել է ավելի քան 7 տարվա ծրագրավորումից ու բուծումից հետո:

ԴԱԺԱՆ ՄԱՅՐԸ
ՌԴ-ում դպրոցական աղջիկը դիմել է խնամակալ մարմիններին` խնդրելով, որ իր մորը զրկեն ծնողական իրավունքներից: Աղջիկը նշել է, որ նրա համար անտանելի է մոր կողքին ապրելը, եւ ուզում է տեղափոխվել մանկատուն: Պարզվում է, որ մայրը կանոնավոր ծեծում եւ ստորացնում է աղջկան: Վերջին անգամ մայրը ծեծել է նրան սանհանգույցը մաքրելու համար նախատեսված քլորը խնայողաբար չօգտագործելու համար: Մինչ համապատասխան մարմինները հետաքննություն են անցկացնում, աղջիկը շարունակում է ապրել մոր ստեղծած դժոխային պայմաններում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս