Դիվանագիտական աղբյուրներից “Ժողովուրդ”-ին հայտնի է դարձել, որ մարտի առաջին տասնօրյակում Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից թերթը հետաքրքրվել է, թե որքանով է հավաստի տեղեկությունը: Ի պատասխան` Ս. Աարգսյանի մամուլի քարտուղարը փոխանցել է. “ՀՀ նախագահի այցերի մասին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է”: Թերթը հիշեցնում է, որ Ս. Սարգսյանի վերընտրության առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջինն է շնորհավորել նրան, ու հավանաբար ՌԴ-ում կքննարկվի ՀՀ ապագա վարչապետի հարցը:
Շարունակությունը “Ժողովուրդ” օրաթրթի այսօրվա համարում