Հրապարակ. Հանձնարարական նախագահականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ԱԺ-ում ՀՀԿ ֆրակցիայի դռների հետևում բուռն դեբատներ էին ընթանում սկզբում Գալուստ Գրիգորիչ -“Ժառանգություն”` Ռուբեն Հակոբյան, ապա` Գրիգորիչ – Դաշնակցություն` Արմեն Ռուստամյան ֆորմատով: Արմեն Ռուստամյանը գնում էր, ապա վերադառնում, ու նորից փակվում էին դռների հետևում: “Դաշնակցությունը “գամ-գնամ” սթայլի մեջ է”,- կատակել է ՀՀԿ-ականներից մեկը: Ինչո՞ւ եք այդքան գնում-գալիս,- հարցրել է թերթի թղթակիցը Արմեն Ռուստամյանին: “Կարող է մի հատ էլ գնամ-գամ”,- արագ-արագ քայլերով մտնելով ՀՀԿ ֆրակցիա` ասել է նա: Կարո՞ղ է նաև մտնեք կոալիցիա: “Գնալ-գալով մտնո՞ւմ են կոալիցիա”: Երբեմն` այո: “Ոչ, էդպես չի, ավելի ուշադիր եղեք, քննարկումներ են ընթանում, երբ կավարտվի` կասենք”: Թերթի տեղեկություններով` Գալուստ Գրիգորիչին նախագահականից հանձնարարված է բանակցել “Ժառանգության” և ՀՅԴ-ի հետ` ընդդիմադիր պլատֆորմի շուրջ, որից հետո գործընթացի մեջ կներառեն նաև ԲՀԿ-ին ու ՀԱԿ-ին: “Փորձում ենք գտնել մի մոդել, որը կնպաստի երկրի հետագա զարգացումներին. այս պահին “Ժառանգության” հետ որոշակի քայլեր ենք արել, սկզբունքներ ենք մշակել, որի հիման վրա իրենք պետք է ներկայացնեն, թե ինչ են ուզում, ինչ խնդիրներ կան, հենց կոնսենսուսի եկանք, դրան կհետևի արտահերթ նիստը”:




Լրահոս