Միջադեպ՝ ԵՊՀ-ի մոտ. տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բուհերի դիմաց շարունակվում է դասադուլի ակցիան: Վաղ առավոտյան միջադեպ է գրանցվել Երևանի պետական համալսարանի մոտ, երբ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը դուրս է եկել դասադուլի կոչ անող ուսանողներին ընդառաջ և պահանջել, որ հեռանան, ինչից հետո ԵՊՀ աշխատակազմի ղեկավարի և ,Հայաստանի ժողովրդական կուսակցությանե՝ ՀԺԿ-ի երիտթևի նախագահ Նարեկ Վարազդատյանի միջև տեղի է ունեցել քաշքշուկ:
Ինչպես տեղեկացնում է Tert .am-ի թղթակիցը, համալսարանից ուսանողները “Ազատ, անկախ ուսանող” վանկարկումներով շարժվեցին դեպի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ ուսխորհրդի ներկայացուցիչ Վազգեն Մկրտչյանը կոպիտ տոնով դասադուլավորներին առաջարկեց հեռանալ և չխանգարել դասապրոցեսը:
“Դուք ո՞վ եք, որ եկել ստեղ խանգարում եք մեր դասը, գոռում եք, ի՞նչ եք ուզում ասել, ուսանող լինելը դրանով չի որոշվում”,- ասաց Վազգեն Մկրտչյանը:
Նրանց հաջորդ կանգառը ԵՊՀ, այսպես կոչված, սև շենքն էր, որի ճակատային մասն ամբողջությամբ փակված է ոստիկանների կողմից, ովքեր թույլ չտվեցին, որ այնտեղից ուսանողները միանան դասադուլավորներին:
Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ագրարային համալսարան, որտեղ նրանց դիմավորեցին ագրեսիվ:
Ակցիայի մասնակիցների թվին մոտ երկու անգամ գերազանցող ուսանողները պրոռեկտորի ու դասախոսների հետ միասին վանկարկեցին՝ հեռացեք:
Երբ դասադուլավորները նրանց ասացին “բարև”, նրանց պատասխանեցին՝ “հաջող”:
Ի պատասխան “Բարևի” կողմնակիցները բղավել են՝ “Բանտերից դուրս եկե՛ք, դուք ազատ քաղաքացիներ եք: Իսկ մենք ձեր քույրերն ու եղբայրներն ենքե:
Ագրարային համալսարանից հետո ակցիայի մասնակիցները մտադիր էին շարժվել դեպի Ճարտարագիտական համալսարան, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց խորհուրդ տվեց չգնալ Տերյան փողոցով, քանի որ այդ դեպքում ոստիկանությունն ի վիճակի չի լինի ապահովել երթի մասնակիցների անվտանգությունը:
Վալերի Օսիպյանը որևէ պատճառաբանություն չներկայացրեց , թե ինչու հատկապես Տերյան փողոցում է երթը վտանգավոր և երկար բանակցություններից հետո, ի վերջո, հայտարարեց, որ Ճարտարագիտական համալսարանում, ըստ իրենց տեղեկությունների, մեծ թվով սադրիչներ կան:
tert .am




Լրահոս